Աշխատողների իրավունքների հավասարության ապահովումը։ Բոլոր աշխատողները պետք է ունենան հավասար իրավունքներ։ Օրինակ ՝ անարդար կլինի, եթե աշխատողներից մեկը իր աշխատավարձից ավելի բարձր աշխատավարձ ստանա ոչ թե կատարված աշխատանքի, այլ համակրանքի համար։ Նաև պետք է լինի բալանս նույն ոլորտի աշխատողների աշխատանքային ժամերի մեջ։ Նրանց աշխատանքային ժամերի քանակը պետք է հավասար լինի․ մեկը մյուսից չպետք է ավելի շատ կամ ավելի քիչ աշխատի։ Երբ աշխատողը իրեն հարգված է զգում, նա ձգտում է աշխատել։ Համապատասխան վարձատրությունը։ Յուրաքանչյուր աշխատող սպասում է համապատասխան վարձատրության իր կատարված աշխատանքի համար։ Պետք է ճիշտ գնահատել բոլոր աշխատողների աշխատանքի որակը և նրանց վարձատրել համապատասխան չափով ՝ ոչ ավել, ոչ պակաս։ Աշխատողների վերապատրաստումների կազմակերպումը։ Մարդիկ միշտ ձգտում են ձեռք բերել նոր գիտելիքներ, բացահայտել նոր հնարավորություններ և զարգացնել առկա հմտությունները։ Հաշվի առնելով սա ՝ կկազմակերպվի աշխատողների վերապատրաստումը յուրաքանչյուր 3 ամիսը մեկ ՝ կազմակերպության միջոցների հաշվին։ Աշխատողները կկարողանան այցելել տարբեր դասընթացներ, սեմինարներ, դասախոսություններ և այլն։ Այսկերպ կկարողանան բարելավել իրենց աշխատանքի որակը, ինչի շնորհիվ կստանան լավ կարծիքներ (օր․ ՝ էքսկուրսիայի անցկազման վերաբերյալ) և պարգևներ։ Աշխատողների կարծիքի և առաջարկությունների հաշվի առնումը։ Շատ կարևոր է հաշվի առնել աշխատողների կարծիքը, քանի որ մարդն արտահայտվելու կարիք ունի։ Անկախ նրանից, համամիտ ես կլինեմ կարծիքի հետ թե ոչ, պետք է լսել բոլորին և ըստ դրանց կատարել եզրակացություններ։ Եթե ես համամիտ չլինեմ աշխատողի հետ, պետք է հիմնավորել կարծիքի բացասական լինելու պատճառը։ Առաջարկությունների հաշվի առնումը նույնպես շատ կարևոր է․ նույն պայմաններում աշխատելը ձանձրալի է, այդ իսկ պատճառով առաջանում է նորարարություններ անելու անհրաժեշտություն։ Երբ աշխատողները տեսնեն, որ իրենց գաղափարը ընդունվել է, նրանք իրենց ավելի լավ կզգան։ Աշխատողների ներգրավումը կազմակերպչական գործունեության մեջ։ Կառավարումը չպետք է լինի միայն մեկ մարդու ձեռքում։ Այդպես աշխատակազմը չի լինի միասնական, ինչպես նաև անընդհատ կլինեն տարաձայնություններ և նույնիսկ կոնֆլիկտներ։ Կազմակերպպչական աշխատանքը պետք է բաժանվի բոլորի միջև, ինչի շնորհիվ յուրաքանչյուրն իր ներդրումը կունենա կազմակերպության գործունեության մեջ, ինչի շնորհիվ կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը։ Յուրաքանչյուրն ուրիշներին կառավարելու պահանջմունք ունի, բայց նաև պետք է թույլ չտալ, որպեսզի կառավարումն ամբողջությամբ լինի աշխատողների ձեռքում։ Այդպես կազմակերպության ներսում կբացակայի հավասարակշռությունը։ Ընկերական միջավայրի ստեղծումը։ Կազմակերպության մեջ պետք է լինեն շփումներ վերին և ստորին աստիճանների աշխատողների միջև։ Այդպես կամրապնվի անձնակազմի միասնականությունը, ինչպես նաև ես կկարողանամ վստահություն ներշնչել իմ աշխատողներին և ամրապնդել կապը նրանց հետ։ Շփման ընթացքում նաև խորհուրդներ կտամ ՝ աշխատանքի որակը բարձրացնելու համար, կգովամ լավ կատարված աշխատանքի համար, կաջակցեմ նրանց և այլն։ Այդպես աշխատողների մոտ չի առաջանա վախ ղեկավարի նկատմամբ, և նա կձգտի աշխատել։ Պարգևավճարների տրամադրում։ Աշխատողներին պետք է շահադրդրել ոչ միայն ոչ նյութական, այլև նյութական միջոցներով։ Մարդու գլխավոր պահանջմունքներից մեկը փողն է։ Լավ, որակյալ աշխատանքի համար աշխատողները պետք է պարգևատրվեն։ Նրանք կլինեն 65.00075.000 դրամ ՝ աշխատավարձի հետ միասին, և կտրամադրվեն ամեն ամիս այն աշխատողներին, ովքեր լավ կկատարեն իրենց աշխատանքը։ Հարմարավետ աշխատանքային պայմանների ստեղծումը։ Աշխատողները պետք է ունենան հարմարավետ աշխատանքային պայմաններ (օր․ ՝ հանգստի համար նախատեսված սենյակ, նստարաններ, սեղաններ, ջեռուցման համակարգ, օդորակիչ և այլն)։ Եթե դրանք լինեն անհարմարավետ, աշխատողը չի ձգտելու աշխատել։ Կազմակերպության իմիջի ստեղծումը և ապահովումը։ Պետք է կարողանալ ճիշտ կառավարել մարդկանց, զարգացնել նրանց հմտությունները և կարողությունները, ինչի արդյունքում կազմակերպության մասին լավ կարծիքներ կլինեն։ Նաև թանգարանը ձեռք կբերի ճանաչելիություն և հեղինակություն, ինչը նույնպես կմոտիվացնի աշխատողներին․ նրանք ոչ միայն լավ կզգան իրենց, կցանկանան ապահովել կազմակերպության դիրքի բարձրությունը։ Անվճար թանգարանի մուտքի տոմսի տրամադրումը ինչպես աշխատողներին, այդպես էլ նրանց բարեկամներին և ընկերներին։ 30% զեղչ էքսկուրսիաների համար աշխատողների և բարեկամների համար։ Աշխատակիցները, ինչպես նաև նրանց բարեկամները և ընկերները պետք է խրախուսվեն։ Դա աշխատողների մոտ կբարձրացնի կարծիքը կազմակերպության մասին։ Հետաքրքիր ժամանակավոր ցուցահանդեսների կազմակերպումը։ Ժամակավոր ցուցադրությունը ՝ արտասահմանյան նմանատիպ թանգարանից բերված, մեծ հետաքրքրություն կառաջացնի նաև աշխատողների մոտ։ Դա նրանց համար կլինի նորարարություն և ավելի հետաքրքիր կդարձնի աշխատանքային օրը։ Նորարարությունները գրավում են նաև այցելուներին, ինչը կապահովի նրանց հոսքը, և այդ հոսքն կայուն պահելու կամ բարձրացնելու համար աշխատողները կձգտեն լավ աշխատել։ Աշխատողների ապահովագրության ապահովումը։ Յուրաքանչյուրն ունի անվտանգության և առողջ լինելու իրավունք։ Օր․ ՝ աշխատողին անհրաժեշտ կլինի վիրահատություն։ Յուրաքանչյուր աշխատողը կապահովվի ապահովագրությամբ, ինչի շնորհիվ տեղի կունենան որոշակի փոխհատուցումներ ապահովագրող կազմակերպության կողմից, ինչը աշխատողներին գումար խնայելու հնարավորություն կտա, ինչպես նաև կամրապնվի իրենք կապը ղեկավարության հետ։ Ընկերության հաջողության մեջ աշխատողների ներդրման ճանաչում։ Կազմակերպության հաջողությունների մեջ պետք է հաշվի առնել ոչ միայն ղեկավարության ճիշտ քաղաքականությունը, այլև աշխատողների ներդրումը․ նրանք են կազմակերպության գործունեության արդյունավետության հիմնական աղբյուրներից մեկը։ Պետք է չմոռանալ մատնանշել դրա մասին։ Դրա շնորհիվ աշխատողները իրենց նաև հարգված կգզան։ Խիստ աշխատողների վերահսկողության, կարգ ու կանոնի, աստիճանակարգության բացակայության ապահովումը։ Կազմակերպության ներսում պետք է լինեն միայն կարևոր կանոնները։ Պետք և աշխատել Աշխատանքը նաև չպետք է խիստ բաժանված լինի, հակառակ դեպքում կստեղծվի խառնաշփոթ։ Նաև չպետք է չափից շատ վերահսկել աշխատողներին, քանի որ յուրաքանչուրն ունի անձնական կյանքի իրավունք։ Հակառակ դեպքում աշխատողները չեն վստահի ղեկավարին։ Պաշտոնի բարձրացման հնարավորությունը։ Որակյալ աշխատանքի, մեծ պոտենցիալի, բազմազան կարողությունների և հմտությունների համար համար աշխատողները նաև պետք է ունենան պաշտոնի բարձրացման հնարավորությունը։ Այդպես կարող է աճել ոչ միայն կազմակերպության արդյունավետությունը, այլև աշխատողը կձգտի ավելի շատ ջանք գործադրել։