Притчи Առականի Где рай? Ученику приснилось, будто он попал в рай и увидел там Мастера и других учеников — те сидели, погрузившись в медитацию. — И это все прелести рая? — в изумлении воскликнул ученик. — То же самое мы делали на земле! И тут он услышал Голос: — Глупец! Ты полагаешь, они в раю? Совсем наоборот — это рай в них. Որտեղ է դրախտը Աշակերտը երազ տեսավ, իբր նա դրախտ է ընկել և այնտեղ մյուս աշակերտներին և վարպետին, նրանք նստած մեդետացիա էին անում: -Եվ սա՞ է դրախտի ամբողջ գրավչությունը,զարմացած բացականչեց աշակերտը: -Հենց նույնը մենք անում էինք, երբ կենդանի էինք: Եվ այդ ժամանակ նա լսեց Ձայնը ՝ -Հիմա՜ր, ոչ թե նրանք են դրախտում, այլ դրախտն է նրանց մեջ: Абсолютная Истина Однажды Мастер Никеда сказал своим ученикам: - В мире нет Абсолютной Истины. Один из учеников спросил: - А эта истина абсолютна? - Нет, конечно, - улыбнулся Мастер. Բացարձակ ճշմարտություն Մի անգամ վարպետ Նիկեդան ասաց իր աշակերտներին. -Աշխարհում Բացարձակ Ճշմարտություն չկա: Աշակերտներից մեկը հարցրեց. -Իսկ այս ճշմարտությունը բացարձա՞կ է -Իհարկե ոչ,-ժպտաց վարպետը: Кто должен измениться? Ученику, который постоянно всех критиковал, мастер сказал: — Если ищешь совершенства, стремись изменить себя, а не других. Проще самому надеть сандалии, чем покрывать ковром всю землю. Ո՞վ պետք է փոխվի Վարպետը ասաց այն աշակերտին, որն անընդհատ բոլորի աշխատանքը քննադատում էր. -Եթե փնտրում ես կատարելություն, ձգտիր ինքդ քեզ փոխել, ոչ թե ուրիշներին: Ավելի հեշտ է ինքդ կոշիկ հագնես, քան ամբողջ գետինը գորգով ծածկես: Возвращение Жена муллы Насреддина была больна, и ее прооперировали. Несколько дней назад она вернулась из больницы. Кто-то из соседей спросил у Насреддина: - Ну, как твоя жена? Она уже вернулась из больницы? - Нет, она все еще говорит о ней. Վերադարձ Մուլլայի կինը հիվանդ էր, և նրան վիրահատեցին: Մի քանի օր առաջ նա հետ եկավ հիվանդանոցից: Հարևաններից մեկը հարցրեց հիվանդի ամուսնուց. -Ինչպե ՞ս է քո կինը: Նա եկե ՞լ է հիվանդանոցից: -Ոչ, նա մինչև հիմա խոսում է նրա մասին: Мастер не знает Искатель Истины подошел к ученику и вежливо спросил: — В чем смысл человеческой жизни? Ученик поискал в записях Мастера и уверенно ответил: — Жизнь человека есть не более чем выражение изобилия Господа. Когда этот же вопрос искатель задал самому Мастеру, тот ответил: — Я не знаю. Վարպետը չգիտի Ճշմարտություն որոնողը մոտեցավ աշակերտին և հարցրեց. -Ինչու՞մն է մարդու կյանքի իմաստը: Աշակերտը փնտրեց վարպետի թղթերում և համոզված ասաց. -Մարդու կյանքը ոչ այլ ինչ է քան Աստծո առատությունը, արտահայտությունը: Երբ նա նույն հարցը տվեց վարպետին , նա ասաց. -Ես չգիտեմ: Свет для других Однажды в чайхане Насреддин похвастался: — Я вижу даже в полной темноте! — Тогда почему вечерами ты шагаешь домой, освещая путь фонарем? — Чтобы другие люди не сталкивались со мной. Լույս ուրիշների համար Մի անգամ թեյարանում Նասսրեդինը սկսեց գլուխ գովել. -Ես տեսնում եմ նույնիսկ մթության մեջ: -Ուրեմն ինչու ես լապտերով տուն գնում: -Որ մյուս մարդիկ ինձ չխփեն: Эликсир бессмертия Один царь захотел жить вечно. Он пообещал отдать царство тому, кто сможет сделать его бессмертным. Наконец пришел один мудрец и сказал, что у него есть эликсир бессмертия. Тот, кто будет пить его, никогда не умрет. Но эликсир будет действовать при одном условии: его нужно принимать дважды в день, не думая при этом об обезьяне. Անմահության ըմպելիքը Մի թագավոր ուզեցավ անվերջ ապրել: Նա խոստացավ տալ իր թագավորությունը նրան ով, իրեն անմահ կդարձնի: Վերջապես մի գիտուն եկավ և ասաց, որ ունի անմահության ըմպելիք: Ով որ խմի այն երբեք չի մահանա: Բայց ըմպելիքը կաշխատի միայն այն ժամանակ, երբ օգտագործես այն օրվա մեջ երկու անգամ և այդ ժամանակ չմտածես կապիկի մասին: Чудеса Человек проделал долгий путь по суше и по морю, чтобы самому убедиться в необычных способностях Мастера. — Какие чудеса сотворил твой Мастер? — спросил он одного ученика. — Смотря что называть чудесами. В вашей стране принято считать чудом, если Бог исполнит чью-то волю. У нас же считают чудом, если кто-то исполнит волю Бога. Հրաշքներ Մարդը երկար ճանապարհ անցավ ծովով և ցամաքով, որպեսզի ինքը համոզվի վարպետի արտասովոր կարողությունների մեջ: -Ի՞նչ հրաշք է կատարել քո վարպետըհարցրեց նա աշակերտին: -Նայած, թե ինչ ինկատի ունեք հրաշք ասելով: Ձեր երկրում ասում են, որ հրաշքը, երբ Աստված կատարում է մեկի կամքը, իսկ մեզ մոտ՝ հրաշք է համարվում, երբ մեկը կատարում է Աստծո կամքը: Идти вперед Как-то раз ученик по имени Импо толкал перед собой тачку, а Мастер Ма-Цзы сидел на его пути, вытянув ноги. Импо попросил: - Учитель, уберите, пожалуйста, ноги! - То, что вытянуто, не может быть убрано, сказал Мастер. - То, что идет вперед, не может повернуть назад, - сказал Импо и толкнул тачку вперед. Тачка проехала по ногам Мастера. К вечеру его ноги были в синяках и кровоподтеках, но он дал понять, что одобряет поступок Импо. Գնալ առաջ Մի անգամ Իմպո անունով մի աշակերտ սայլակ էր քշում, իսկ վարպետ Մա-Ցզին ոտքերը փռած նստած էր: -Վարպետ, խնդրում եմ, հավաքեք ձեր ոտքերը: -Էն, ինչ որ փռված է, չի կարող հավաքված լինել-ասաց վարպետը: -Էն, ինչ որ առաջ է գնում, չի կարող ետ դառնալ-ասաց Իմպոն և քշեց առաջ: Սայլակը անցավ վարպետի ոտքերի վրայով: Երեկոյան վարպետի ոտքերը ամբողջությամբ կապտուկների մեջ էին, բայց նա Իմպոին հասկացրեց որ նրան ճիշտ է համարում: Слова не нужны Басе, дзэнского Мастера, как-то раз спросили: - Беседуя с учениками, вы говорите - и при этом выступаете против слов. Вы говорите: Кто знает, тот молчит! Но ведь вы не молчите. Как все это понять? Басе ответил: - Говорят другие. Я цвету! Բառեր պետք չեն Դենական վարպետի Բասեին մի անգամ հարցրեցին՝ -Աշակերտների հետ զրուցելիս դուք հակառակ եք գնում ձեր խոսքին: Դուք ասում եք, թե ով գիտի, նա լուռ է մնում: Բայց դուք չեք լռում: Ինչպե՞ս սա հասկանանք: Բասեն ասաց. -Խոսում են մյուսները: Ես ծաղկում եմ: Прямая линия Однажды царь Акбар начертил прямую линию и спросил своих министров: - Как сделать эту линию короче, не прикасаясь к ней? Бирбал считался самым мудрым человеком в государстве. Он подошел, и начертил рядом с этой линией другую, но более длинную, тем самым умалив достоинство первой. Ուղիղ գիծ Մի անգամ Ակբար թագավորը ուղիղ գիծ գծեց և հարցրեց իր նախարարներին՝ -Ինչպե՞ս կարելի է այս գիծը կարճացնել առանց նրան դիպչելու: Բիբալը պետության ամենախելացի մարդն էր: Նա մոտեցավ, և այդ գծի կողքին գծեց ավելի մեծ գիծ, փոքրացնելով մյուսի արժանապատվությունը: Рыбачки и цветы Несколько рыбачек, возвращаясь домой с отдаленного базара, были застигнуты сильным градом, а было уже поздно. Им пришлось искать убежище в одной цветочной лавке. Цветочник по доброте своей разрешил провести им ночь в своей лавке - в одной из комнат, где стояло много цветов. Воздух в комнате был наполнен ароматом и рыбачки никак не могли заснуть... Наконец одна из них надоумила остальных; пусть каждая держит под носом корзину из-под рыбы - тогда этот надоедливый запах цветов не будет мешать спать. Все с радостью приняли это предложение и тотчас захрапели. Ձկնորսուհիները և ծաղիկները Մի քանի ձկնորսուհիներ տուն էին գալիս հեռավոր շուկայից, հանկարծակի ընկան կարկուտի տակ, և արդեն ուշ ժամ էր: Նրանք ստիպված էին ապաստարան փնտրել ծաղիկների խանութում: Խանութի տերը նրանց թույլ տվեց քնել իր խանութում, մի սենյակում որտեղ շատ ծաղիկներ կար, և բույրը այնքան ուժեղ էր որ ձկնորսուհիները չէին կարողանում ոչ մի ձև քնեին: Վերջապես նրանցից մեկը ասաց. -Եկեք ձկների զամբյուղները քթերին մոտիկ բերենք և այդ ժամանակ ծաղիկների բույրը մեզ չի խանգարի: Եվ այդպես ամեն մեկը իր զամբյուղը քթի մոտ պահած քնեց: Будь живым! Однажды утром Лин-чи находился в храме. Вскоре пришел молодой человек, и сел неподалеку с закрытыми глазами, в застывшей позе. Этот молодой человек жаждал стать учеником и таким образом думал произвести впечатление на Мастера… Лин-чи подошел, и, стукнув его костяшками пальцев по голове, произнес: - Вставай и уходи! В нашем храме достаточно статуй. Огорченный молодой человек обернулся на пороге, и Лин-чи сказал: - Будь живым! Не претендуй и не усердствуй! Կենդանի եղիր Մի օր առավոտյան Լին-չին տաճարում էր: Մի մարդ եկավ նստեց նրանից մի քիչ հեռու փակ աչքերով և առանց շարժվելու: Այդ մարդը ուզում էր աշակերտ դառնալ և այդ միջոցով ուզում էր մտնել վարպետի աչքը: Լին-չին մոտեցավ և թեթև խփեց նրա գլխին ասելով. -Գնա այստեղից մեր տաճարում շատ արձաններ կան: Նեղված մարդը վեր կացավ և գնալուց նայեց հետ, իսկ Լին-չին ասաց. -Կենդանի եղիր, մի հավակնիր և մի չարչարվիր: Цель Дрона был великим мастером стрельбы из лука, и он обучал многих учеников. Как-то раз он повесил на дерево мишень и спросил каждого из учеников, что тот видит. Один ответил: - Я вижу дерево и мишень на нем. Другой сказал: - Я вижу ствол дерева, листву, солнце, птиц на небе... Остальные отвечали примерно то же самое. Затем Дрона подошел к своему лучшему ученику Арджуне и спросил: - А ты что видишь? - Я не могу видеть ничего, кроме мишени, - последовал ответ. Дрона повернулся к остальным ученикам и сказал: - Только такой человек может стать попадающим в цель. Նշան Դռոնան նետի վարպետ էր և ուներ շատ աշակերտներ: Մի անգամ նա ծառից թիրախ կախեց և հարցրեց աշակերտներից յուրաքանչյուրից, թե ինչ են նրանք տեսնում: Մեկը պատասխանեց. -Ես ծառ եմ տեսնում և նրանից կախած թիրախ: Մյուսը ասաց. -Ես տեսնում եմ ծառեր, տերևներ, արև և ծտեր երկնքում: Մյուսները գրեթե նույնը պատասխանեցին: Իսկ հետո Դռոնան մոտեցան իր ամենալավ աշակերտին Արջունեին և հարցրեց. -Ի՞սկ դու ինչ ես տեսնում: -Ես ոչ մի բան չեմ տեսնում բացի թիրախից: Դռոնան պտտվեց իր աշակերտներին և ասաց. -Միայն այսպիսի մարդիկ կարող են դառնալ նշանին կրակող: Вызов и благоговение Однажды Мастера спросили, по какому критерию он отбирает себе учеников. Он ответил: — Я веду себя скромно и смиренно. Тех, кто в ответ на мою скромность ведет себя вызывающе, я отвергаю немедленно. Тех, кто проявляет благоговение перед моей смиренностью, я отвергаю не менее решительно. Մարտահրավեր և հարգանք Մի անգամ վարպետին հարցրեցին, թե ինչ պայմաններով է նա աշակերտ ընտրում: Նա պատասխանեց. -Ես ինձ համեստ եմ պահում: Ով իմ համեստությանը պատասխանում է հանդգնությամբ, ես միանգամից մերժում եմ: Իսկ նրան, ով իմ համեստությանը հարգանքով է պատասխանում, ես նրան նույնքան մերժում եմ: